Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կյանքից հեռացել է Օմար Շարիֆը

Կյանքից հեռացել է Օմար Շարիֆը
11.07.2015 | 01:25

Կյանքի 83-րդ տարում մահացել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը:
Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում։ Դերասանի կարիերան սկսել է 1983 թվականից` խաղալով եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր , որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում: Նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։
Ստացել 3 Ոսկե Գլոբուս կինոմրցանակ։

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ